Հայաստանը 2017թ. Եվրոպական Միությունից կստանա 9.1 միլիարդ դրամի պաշտոնական դրամաշնորհ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: «Պաշտոնական դրամաշնորհները նախատեսված չեն նպատակային ծրագրերի համար: 2016թ. Հայաստանը Եվրոպական Միությունից ստացել է 12.6 միլիարդ դրամի պաշտոնական դրամաշնորհ»,- ասել է Ջանջուղազյանը:
Նա հավելել է, որ նպատակային ծրագրերի համար Հայաստանը 2017թ. Եվրոպական Միությունից կստանա 9.7 միլիարդ դրամի դրամաշնորհ: Ջանջուղազյանն ընդգծեց, որ այդ գումարները Հայաստանը կստանա ինչպես Եվրահանձնաժողովից, այնպես էլ եվրոպական ծագում ունեցող այլ կառույցներից:
2017թ. ընթացքում Հայաստանը ԵՄ-ից կստանա 4.3 միլիարդ դրամի վարկային միջոցներ:
Լուսանկարը՝ Photolure-ի







































