Հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալը դարձել է Ռուսաստանի քաղաքացի։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։
«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 89 հոդվածի «ա» կետի համաձայն կարգադրում եմ ՌԴ քաղաքացիություն շնորհել 1952թ․ ապրիլի 10-ին ԱՄՆ-ում ծնված Սիգալ Սթիվեն Ֆրեդերիկին»,-ասվում է հրամանի մեջ, որը ստորագրել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք, որ սա նման առաջին դեպքը չէ։ 2013թ․ ՌԴ քաղաքացիություն էր ստացել նաև ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն։









































