Lenta.ru-ի փոխանցմամբ՝ խոշոր կոկորդիլոսը հարձակվել է Զիմբաբվեի հյուսիսում ընկած Խարիբա քաղաքի հյուրանոցում հանգստացողների վրա։ Համապատասխան տեսանյութը YouTube վիդեոհոսթինգում հավաքել է 1.7 միլիոն դիտում։
Կադրերում երևում է, որ սողունն անկատ մոտենում է լողավազանին, ուր գտնվել են տղամարդ և կին, ցատկում է ջուրը և հարձակվում զբոսաշրջիկների վրա։
Տղամարդուն արագորեն հաջողվում է դուրս գալ լողավազանից, սակայն գիշատիչը կնոջը խանգարում է դուրս գալ նրա հետևից, և աղջիկը ստիպված է լինում հեռանալ լողավազանի մյուս եզրը։
Այդ պահին վրա է հասնում հյուրանոցում հանգստացողներից մեկը և նրան օգնում է դուրս գալ ջրից՝ ահաբեկելով կոկորդիլոսին։ Եվ այնուամենայնիվ կոկորդիլոսին հաջողվել է կծել կնոջ ձեռքը, սակայն ստացված վնասվածքը վտանգ չի ներկայացնում նրա կյանքի համար։
Երբ մարդիկ հեռանում են լողավազանից, կոկորդիլոսը շարունակում է մնալ այնտեղ։ Նրա հետագա ճակատագիրն անհայտ է։










































