Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Մինեսոտա նահանգի բնակիչը Gopher 5 վիճակախաղով շահել է ավելի քան 874.000 դոլար։ Դա վերջին երկու տարում նրա երկրորդ խոշոր շահումն է։
Պլիմութ քաղաքի 46-ամյա բնակիչ Էնթոնի Ֆուսարոն այդպիսով դարձել է Մինեսոտա նահանգում Gopher 5 վիճակախաղի պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթի հաղթող։
Նա ճիշտ է կռահել 6 թիվ, որոնք համընկել են հոկտեմբերի 28-ին անցկացված խաղարկության հետ, և այժմ ստանալու է 874.766 դոլար։ Ընդգծվում է, որ 2015 թվականի հունիսին էլ Ֆուսարոն խոշոր շահում էր ունեցել Mega Millions վիճակախաղով։
5 ճիշտ կռահած թվերի համար նա ստացել էր 1 միլիոն դոլար։ Նա իր երկրորդ խոշոր շահումը որակել է որպես «մաքուր հաջողություն»՝ ընդգծելով, որ մշտապես հավատացել է, որ դա տեղի կունենա նաև հաջորդ անգամ։ Նա հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել վիճակախաղերին մասնակցելուց։







































