ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցով գրասենյակի տնօրեն Մայքլ Ջորջ Լինքը խորին մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների վերաբերյալ, որն առնչվում է երկրում մահապատժի վերականգնմանը: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գրասենյակի հաղորդագրության մեջ։
«Նախագահ Էրդողանի` երկրում մահապատիժը վերականգնելու պատրաստակամությունը տագնապեցնում է` հաշվի առնելով, որ ԵԱՀԿ երկրների մեծ մասը ճանաչել են դրա կիրառման դաժանությունը, անմարդկայնությունը և ստորացնող բնույթը: Կյանքի կոչելու փոխարեն` ես կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին կողմ հանդես գալ մահապատժի գլոբալ վերացմանը, ինչպես արել են նախկինում»,- նշել է Լինքը:
Նա հիշեցրել է` ԵԱՀԿ երկրները համաձայնության են եկել այն հարցում, որ ոչ մի հանգամանք, անկախ նրանից, թե դա կլինի պատերազմական վիճակ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ ցանկացած այլ արտակարգ դրություն, չի կարող օգտագործվել` արդարացնելու բռնության կիրառումը:




































