Saturday, 20 06 2026
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները

Կամ կլինենք հավաքական, կամ ներկայիս իրավիճակը մինչև վերջ կպահպանվի. Վարդան Խաչատրյան

Վերջերս Al Jazeera-ին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը հերքել էր նախկինում արած այն հայտարարությունը, որ սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնելու վարչապետի պաշտոնին, հիմա նշում է, որ դա կախված է ընտրությունների ելքից, թե որքան ձայն կստանա ՀՀԿ-ն: Ի՞նչ եք կարծում մեր քաղաքական դաշտում հիմա կա՞ ՀՀԿ-ին հակադիր ուժ, որպեսզի դա տեղի չունենա, թե՞ անհրաժեշտ է ընդդիմադիր դաշտի միավորում. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին «Հոգևոր Հայաստան» կուսակցության նախագահ Վարդան Խաչատրյանը նշեց. «Քաղաքականության մեջ ընդունված կարգ կա, որ եթե արմատական հիմնադրույթների փոփոխություն է կրում անգամ պայմանագիրը, այն վերանայվում է: Հիմա երկիրը մի կարգավիճակից անցում է կատարում մեկ այլ կարգավիճակի, այսինքն՝ մեր հանրապետությունը կիսանախագահականից անցում է կատարում դեպի խորհրդարանական կառավարման ձևի, և այս առումով հասկանալի է, որ ընթացող այս հարահեղուկ իրավիճակը ենթադրում է արմատական փոփոխություններ»:

Վ. Խաչատրյանի գնահատմամբ՝  այսօր ՀՀԿ-ի իրական քաղաքական  ազդեցությունը բարձր է գոյություն ունեցող ցանկացած կուսակցությունից. «Բայց գոյություն ունի մեկ հիմնական չափորոշիչ. դա հավաքականնության ձևավորման դաշտն է, այսինքն՝ այն հավաքականությունը, որին կհավատա մեր ժողովուրդը:

Քաղաքական ուժերի միջև եթե ինչ-որ զարգացումներ ենք տանում, դա չի նշանակում, որ ժողովուրդը ականջալուր է լինելու այն ամենին, ինչ ասվեց: Քաղաքական դաշտում շատ-շատերի համար բացառիկ և անհերքելի ճշմարտությունը հենց իրենց բերանից դուրս եկածն է:

Բայց պետք է հաշվի առնենք, որ կա՛մ ժողովուրդը կարձագանքի աստիճանաբար ձևավորված, իր մեջ հույս առաջացնող, անվիճելի հավաքականությանը, կա՛մ ներկայիս իրավիճակը կպահպանվի»:

Անդրադառնալով հարցին, թե ժողովրդի համախմբման համար ինչ է անհրաժեշտ, Վ. Խաչատրյանը նշեց, որ առաջին հերթին անվիճելիորեն առաջնորդների փոփոխություն է անհրաժեշտ, «քանի որ առաջնորդների մի մասը հիասթափություն է առջացրել ժողովրդի մեջ, մի այլ մասը դրսևորում է լուրջ հոգնածություն՝ գուցե ընթացիկ գործերից, գուցե անհուսությունից, որը կուսակացական շարքերում գոյություն ունի, գուցե լումպենիզացիայի այն երևույթից, որ քաղաքական դաշտում այսօր շատ լուրջ ծավալվել է»:

Վ. Խաչատրյանի կարծիքով՝ անհրաժեշտ է նաև, որ ժողովրդի աչքի առաջ բաց, ուղիղ եթերով ընթացող բանակցություններ լինեն, «որտեղ ազնիվ նվիրումը երկրորդայնացնում է կուսակցությունների էգոցենտրիկ կողմնորոշումը»:

Վ. Խաչատրյանի դիտարկմամբ՝ բոլոր քաղաքական ուժերի մեջ անվստահություն կա, միմյանց չընկալելու խնդիր կա. «Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ ղոնախը ղոնախին չի սիրում, տանտերն էլ երկուսին էլ չի սիրում»:

«Իշխանափոխություն կլինի, թե առանց դրա տրանսֆորմացիա տեղի կունենա, կամայական տարբերակ ընդունլի է. երբ գոյություն ունի հավաքական, ոտքի կանգնած ժողովուրդ, երբ որ ժողովուրդը հավատում է ինչ-որ հավաքական ուժի, դրա ճնշումով էլ պայմանավորվում են դրական անցումները այս խիստ վտանգավարոր ժամանակահատվածում, երբ հրո ճարակ է դառնում մեր շրջապատը: Հասկանալի է, որ այդ բոցը հասնելու է նաև մեր շեմին: Միայն միասնական հայ ազգի ընդհանրական դաշտն է, որ ի վիճակի է հետ մղել սպառնալիքները»,- ընդգծեց Վ. Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում