Չինական Չժեցզյան նահանգում փոքրիկ տղան ակտիվ երթևեկությամբ ճանապարհի մեջտեղում է հայտնվել իր խաղալիք մեքենայով։ Տեղի ունեցածի տեսագրությունը հայտնվել է CCTV News-ի YouTube-ի ալիքում։ Մեկ օրում այն դիտվել է ավելի քան 19 հազար անգամ։
Ինչպես նշվում է տեսանյութին կից մեկնաբանությունում՝ տղային նկատել է ոստիկանը, որը մոտեցել է նրան ու տարել անվտանգ վայր, իսկ ավելի ուշ՝ հանձնվել մայրիկին։







































