Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը պատրաստվում է Գերմանիայից գնել ևս երեք սուզանավ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն.
«Մենք Գերմանիայի հետ կստորագրենք ևս երեք սուզանավ կառուցելու մասին պայմանագիրը»։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նոր սուզանավերը կփոխարինեն Իսրայելի ռազմածովային ուժերի հնացած նավերին։
Իսրայելի ստորջրյա նավատորմը ներկայումս բաղկացած է «Դելֆին» դասի սուզանավերից։ Իսրայելն ու Գերմանիան արդեն իսկ ստորագրել են վեցերորդ սուզանավը կառուցելու մասին պայմանագիրը։







































