Պայթյունների հետևանքով կիրակի օրը Իրաքում 8 մարդ է զոհվել, այդ թվում նաև մեկ դատավոր, տեղեկացնում է Associated Press-ը:
Երեք զինվոր է զոհվել ճանապարհին ռումբի պայթյունի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ քաղաքի մոտակայքում:
Իրաքի կենտրոնական մասում գտնվող Տիկրիտ քաղաքում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զովել է տեղի դատավոր Սաիդ Աբդուլ-Ամիրան:
Բաղդադի արևելյան հատվածում երկու մարդ է զոհվել շուկայում տեղի ունեցած պայթյունից: Երկու մարդ էլ զոհվել է քաղաքի արևմտյան հատվածում նռնակի պայթյունի հետևանքով:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ շաբաթ օրը պայթյունների հետևանքով Իրաքում 19 մարդ է զոհվել:









































