ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիամ Բերնսը երկարաձգել է իր այցը Եգիպտոս՝ ժամանակավոր կառավարության ներկայացուցիչների և պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների հետ հետագա բանակցությունների համար:
Եգիպտոսի բանակի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ աս-Սիսին լույս կիրակի գիշերը հանդիպել է ազդեցիկ մուսուլման հոգևոր սպասավորների հետ:
Մուրսիի կողմնակիցներն էլ, իրենց հերթին, շաբաթ օրը հայտարարել են, որ կշարունակեն բողոքի ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ նա չի ազատվել և չի վերականգնել նախագահի կարգավիճակը, հաղորդում է BBC-ն:









































