«Բյուջեի գումարը երբեք որևէ կառավարության օրոք որևէ պետությունում բավարար չէ, միշտ անհրաժեշտ են ավելի շատ գումարներ, բայց հնարավորություններն այսքան են»,- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով 2017 թվականի պետական բյուջեով տրամադրված գումարներին, այս մասին նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ բյուջեում էական կրճատումներ են եղել:
Անդրադառնալով երեկ տեղի ունեցած հանդիպմանը, որի ժամանակ վարչապետը մի քանի խիստ նկատողություններ արեց՝ կապված տպարանի շենքի պայթեցման աշխատանքների իրականացման և այդ մասին չիրազեկելու հետ, Դավիթ Հարությունյանը նշեց. «Մի քանի մեղավորներ կային և յուրաքանչյուրը կստանա իր պատիժը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































