Երեկ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի շրջանակներում «Ուրալ»-ը կարողացավ արտագնա խաղում հաղթանակ տանել «Տոմ»-ի նկատմամբ:
Հյուրերի կազմում գոլերը հեղինակեցին Դենիս Թումասյանն ու Արթուր Սարկիսովը` համապատասխանաբար 1-ին և 24-րդ րոպեներին:
Առաջարկում ենք դիտել խաղի տեսությունն ու տեսնել, թե ինչպես են մեր հայրենակիցները գրավում «Տոմ»-ի դարպասը:








































