Chicago Tribune-ի փոխանցմամբ՝ Չիկագոյում հոկտեմբերի վերջին հանգստյան օրերին հնչած մի շարք կրակոցների հետևանքով զոհվել է 17 մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ընթացիկ տարվա համար։
Ընդգծվում է, որ մինչ այս ռեկորդը պատկանել է հուլիսին նշվող Հոր օրվան, երբ կրակոցներից զոհվել էր 13 մարդ։
Պարբերականի տվյալներով՝ ընդհանուր առմամբ այս տարի քաղաքում իրականացվել է 638 սպանություն։ Դա 217-ով ավելին է՝ համեմատած 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ։








































