Թուրքական Dünya Bülteni լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայում դրամ է հատվել՝ ի հիշատակ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների ու վիրավորների։
Բացի այդ, այն նվիրված է հեղաշրջման փորձի նկատմամբ հաղթանակ տարածներին։ Նոր դրամն առանձին-առանձին ներկայացրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Նրանք ընդգծել են, որ հուլիսի 15-ին թուրք ժողովուրդը հայտնեց իր կամքը՝ դուրս գալով տանկերի դեմ և թույլ չտալով հույսեր կապել «մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ պետություն» սկզբունքը խաթարելու հետ։









































