BBC News-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 30-ին Իտալիայում գրանցված երկրաշարժի հետևանքով առանց տանիքի է մնացել երկրի կենտրոնական շրջանների 15.000 բնակիչ։
Տուժածների մի մասն ապաստանել է ազգականների ու ընկերների տներում։ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտնել է, որ մոտ 10.000 մարդ գիշերում է վրանային ճամբարներում կամ հատուկ հարմարություններով մարզասրահներում։
Մի մասը նախընտրել է գիշերն անցկացնել իրենց մեքենաներում կամ էլ բաց երկնքի տակ։ Հոկտեմբերի 30-ի առավոտյան Իտալիայի կենտրոնական ու հարավային հատվածներում գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.6 մագնիտուդ։







































