Հանարապետությունում սկսվել է նախընտրական աժիոտաժը, կուսակցությունները ժողովներ, համագումարներ են անում, համալրում կուսակցության շարքերը, քննարկումներ անցկացնում… սակայն գաղափարական բաղադրիչը պակասում է: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նշեց, որ վերջին ընդդիմադիր շարժումների հետ, դեռևս 2008-ից սկսած, ՀՀ-ում հիմնական քաղաքական կարգախոսը եղավ իշխանափոխությունը. «Իշխանափոխություն ասելով՝ մարդիկ շփոթում են մարտավարությունն ու ռազմավարությունը. նշում են, որ սեփական քաղաքական նպատակին հասնելու համար իշխանափոխություն է պետք, բայց այ թե որն է այդ քաղաքական նպատակը, դրա ձևակերպումները չեն տալիս»:
Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ՝ ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմության մի հատված, չի սահամանազատվել ռուսական կայսրությունից, օգտվում են նույն աղբյուրից, այլապես այդ ընդդիմադիր քաղաքական ուժերը գոնե փիարի համար հակառակ կարգախոսներ կորդեգրեին:
Ա. Սեդրակյանի խոսքով՝ Հայաստանում կան 90 տոկոս պրոռուսական ուժեր և 10 տոկոս կղզյակային արևմտամետ ուժեր, ընդ որում՝ պրոռուսական ուժերի մի մասը ծպտված, ամբիվալենտ ուժեր են:
Ա. Սեդրակյանը նշեց, որ հնարավոր է ձևավորվի արևմտամետ ուժերի գաղափարական ալյաս: «Սակայն պետք է դա տեղի ունենա նախապայմանների պահպանմամբ՝ նախ պետք է բացառել գործարքները, որվհետև պրոռուսական կամ ամբիվալենտ ուժերը կգան, կխցկվեն արևմտամետ ալյանսի մեջ, իսկ դա նշանակում է պառակտում, ես վստահ եմ, որ դա կապականի ալյանսը. տրոհելով ալյանսը՝ կծառայեցնեն իրենց նպատակներին: Եվ երկրորդ՝ այդ բոլոր արևմտամետ ուժերը պետք է կարողանան ապահովել գրագետ ուժեր, որ կարողանան իրականացնել այդ գաղափարախոսության ճիշտ և տեղին մատուցում. հիմա մեկ գրագետ մարդը 30 գոռացողից ավելին է, եթե մատուցումը լինի գոռալու մակարդակի վրա՝ ասելով՝ իշխանությունները ստոր են, մենք ավելի լավն ենք, ապա դա քաղաքական ծրագիր չէ…
Ամբիվալենտ ուժերը պետք է հասկանան, որ մինչև իրենք չհայտարարեն ծրագրային փոփոխության մասին, իրենց մոտ էլ քաղաքական հաջողություն չի լինի, որովհետև պրոռուսական թևը ընտրելու է ոչ թե ամբիվալենտներին, այլ բացահայտ պրոռուսականներին»:
Տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ արևմտամետ ուժերը ընտրություններին համադրեն իրենց հնարավորությունները և հանդես գան մեկ դեմքով: Այս հարցին ի պատասխան՝ Ա. Սեդրակյանը նշեց. «Հայաստանում ինչ կատարվում է, դա մեկ մարդու սցենարն է, և դա բավականին խելացիորեն մտածված սցենար է, բայց դրսում կա այլ գեոպոլիտիկ խաղ, և այդ խաղի հուժկու փոփոխությունների դեպքում, իսկ այստեղ դա ակնկալվում է, կարծում եմ, այդ ցնցումներից հետո իսկապես այդ ճակատի համախմբումը հնարավոր կլինի: Ես նույնիսկ վախենում եմ, որ ծայրահեղ վիճակի սրման դեպքում ողջ մեր իշխանական էլիտան հայտարարի և գործի արևմտյան մոդելով:
Բոլոր դեպքերում բացահայտ իշխանական և բացահայտ արևմտամետ ուժերն են շահելու, ամբիվալենտ ուժերը մնալու են պատմության ետնաբեմում»:
Մանրմասները՝ տեսանյութում:









































