31-ամյա աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն և նրա 23-ամյա սիրեցյալ Դեզիրե Կորդերոն բաժանվել են մի քանի ամիս տևած սիրավեպից հետո։
Հայտնի չէ, թե ով է եղել հարաբերությունները վերջ դնելու նախաձեռնողը։ Արևմտյան տաբլոիդները, վկայակոչելով իրենց աղբյուրներին հաղորդում են, որ Դեզիրեն, ով ներկայացրել է Իսպանիան «Միսս Տիեզերք 2014» մրցույթի ժամանակ, օգտագործել է Ռոնալդուին՝ կարիերայում բարձունքների հասնելու և ավելի հայտնի դառնալու համար։
Ռոնալդուն կտրականապես դեմ է եղել, որպեսզի մոդելն իրենց հարաբերությունների մասին պատմի ինչ-որ մեկին, սակայն Դեզիրեն պարբերաբար լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում։ Զույգն այս պատճառով հաճախ վիճել է, իսկ հերթական կոնֆլիկն ավարտվել է բաժանությամբ։ Այժմ Կրիշտիանուն և դեզիրեն չեն շփվում։


















































