Եթե անհրաժեշտություն լինի, դրա կարիքը լինի, կմտնեմ քաղաքականություն: Այս մասին հոկտեմբերի 31-ին «Մուլտի Վելնես» զվարճանքի կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանի խոսքով` ինքը քաղաքականությամբ չի ապրում, բայց եթե զգա, որ ժողովուրդն իր կարիքն ունի, իր պահանջը կա, կմտնի քաղաքականություն:
«Պետք է խնդրեն, որ Ծառուկյանն այդ ծանրության տակ մտնի, ես չեմ եկել փող աշխատելու»,- շեշտեց նա: Լրագրողներից մեկի հարցին՝ ո՞վ պետք է խնդրի, նա պատասխանեց. «Հենց մեկը դու, հենց մեկը դու: Ուրեմն կգաս, կասես պարոն Ծառուկյան…»
«Ես ուզում եմ լավ լինի իմ ժողովրդի, իմ երեխաների համար, մեր ապագայի համար: Ես իմ գործն ուզում եմ կատարել իմ ժողովրդի համար: Ես ինձ շատ լավ եմ զգում, որ կարողանում եմ պիտանի լինել»,-հավելեց նա: