Միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում «Ռեալ Մադրիդ»-ը Լոս Անջելեսում մրցում էր անգլիական «Էվերթոնի» դեմ:
Խաղն անցավ «Ռեալ»-ի տարածքային ու խաղային առավելությամբ, չնայած անգլիական թիմը առիթը բաց չէր թողնում գրոհելու համար:
«Ռեալ»-ին հաջողվեց առաջին կեսում երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն ու Մեսութ Օզիլը: Երկրորդ կեսում մեկ պատասխան գնդակ խփեց Նիկիցա Յելավիչը, սակայն, մեծ ցանկության դեպքում, դա կարելի է նաև համարել ինքնագոլ` խփված Դիեգո Լոպեսի կողմից:
«Էվերթոն» – «Ռեալ»` 1:2
Գոլերը` 1:2 Յելավիչ, 61′ – 0:1 Ռոնալդու, 17′, 0:2 Օզիլ, 31′







































