ԱՄՆ Ազգային անվտանգության համար պատասխանատու գերատեսչության ղեկավարները նիստ են անցկացրել՝ կապված Արաբական թերակղզուց եկող պոտենցիալ սպառնալիքի հետ:
Ինչպես նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ նիստին, որը ղեկավարել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Սյուզան Ռայսը, ներկա են եղել նաև պետքարտուղար Ջոն Քերին և պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
Հանդիպման ժամանակ գնահատական է տրվել անվտանգության հետ կապված ներկայիս իրավիճակին և որոշվել են հետագա գործողությունները:
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները Մերձավոր արևելքում գտնվող երկրի քաղաքացիներին զգուշացրել էին «Ալ-Կաիդայի» կողմից եկող սպառնալիքների մասին:








































