«Նայելով դահլիճին՝ ես կասեմ, որ ձեր կուսակցությունը ապագա սերնդի կուսակցություն է, երիտասարդության մեծ թվաքանակ, ցավոք պետք է արձանագրենք, որ մենք ունենք լրջագույն խնդիր մեր անկախության հետ»,- այս մասին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց «Ժողվրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Մենք տեսել ենք, ճիշտ է ասում իմ ընկեր Արամ Սարգսյանը, որ խիարն այս անգամ պետք է թարս բուսնի: Բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ «խիարը» մինչև քվեարկության օրը թարս բուսնի:»,- ասաց Պետրոս Մակեյանն՝ առաջարկելով ՔՊ-ի համաժողովին ընդդիմության միավորման հարցը քննարկել:









































