Tuesday, 30 06 2026
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ

Անհրաժեշտ է գնալ ընդառաջ

Հայաստանի հասարակական-քաղաքական միտքը հիմնականում կենտրոնացել է, աշխատում է, թերևս, ոչ այն ուղղությամբ, ինչ պետք է:

Խոսքն այն մասին է, որ այդ միտքը հիմնականում կենտրոնացած է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի անցուդարձի վրա, սևեռված է այդ գործընթացի տարբեր հանգրվանների վրա, դրանց է սպասում անհամբեր և թեթևացած շունչ է քաշում, երբ անցնում է հերթականն, ու ոչինչ չի պարտադրվում Հայաստանին կամ Ղարաբաղին: Մեր հասարակական-քաղաքական միտքն աշխատում է հիմնականում այդ ռեժիմով, մինչդեռ բուն խնդիրը, թերևս, այլ տեղ է:

Բանն այն է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ներկայումս արտահայտում են համաշխարհային այլ նոր գործընթացները, որոնք տեղի են ունենում առավել գլոբալ ռազմավարական իմաստով: Այսինքն` Ղարաբաղի հակամարտությունը կրում է հենց դրանց ազդեցությունը, հետևաբար այդ հարցում ճիշտ կողմնորոշվելու համար հարկավոր է քիչ թե շատ համարժեք կողմնորոշում ունենալ համաշխարհային գլոբալ պրոցեսների առումով: Ահա այդ խնդիրն է կարծես, որ խանգարում է Հայաստանի հասարակական-քաղաքական մտքի իրավիճակային համարժեքությանը` թե՛ իշխանության, թե՛ քաղաքական և հասարակական մյուս շրջանակների առումով:

Կասկած չկա, որ համաշխարհային գլոբալ գործընթացներին տիրապետելը բավական դժվար և գրեթե անհնարին գործ է: Դա, թերևս, անհատների «առաքինությունն» է, այն էլ գուցե այդպիսիք Հայաստանում էլ չկան, կամ եթե կան, ապա գործընթացին տիրապետում են ավելի շատ ինտուիտիվ, քան ինֆորմատիվ հիմքով, կամ հավասարաչափ` ինֆորմատիվ իրողությունը լրացնող ինտուիտիվ գործոնի շնորհիվ: Սակայն եթե գոնե այդօրինակ հիմքով համարժեքությունը բացակայում է, ապա բացարձակապես անիմաստ է դառնում Ղարաբաղի հարցի վրա կենտրոնացումը, քանի որ դա նշանակում է վազել պրոցեսների հետևից, այսինքն` բացարձակապես ազդեցություն չունենալ դրանց վրա և անել այն, ինչ կթելադրվի դրսից` չունենալով չանելու ելք:

Ազդեցություն ունենալու համար հարկավոր է համարժեք պատկերացում ունենալ գլոբալ ֆոնի մասին, որպեսզի հնարավոր լինի դերակատարություն ստանձնել այդ ֆոնի որևէ հատվածում տեղի ունեցող պրոցեսներում, ինչպիսին Ղարաբաղի հարցն է, հատկապես այժմ: Ընդ որում, գլոբալ ֆոնի մասին պատկերացումը պետք չէ համարել այդ ֆոնի մասին ինֆորմացվածության հոմանիշ: Կարելի է չունենալ լիարժեք ինֆորմացիա, բայց ընկալել միտումներն ու թիրախները, տարբերակել ռազմավարական և մարտավարական մոտեցումներն և հնարքները: Համենայնդեպս, Հայաստանի հասարակական-քաղաքական դասի համար սա գլխավոր առաջնահերթությունը պետք լինի, առանց որի մենք հայտնվելու ենք մի ցիկլի մեջ, երբ պարբերաբար ականատեսն ենք դառնալու կա՛մ դիվանագիտական կիսատությունների, ինչպիսին ականատես ենք վերջին տարիներին, կա՛մ էլ պարզապես դիվանագիտական խայթոցների, որպիսիք տեղի են ունենում տարատեսակ դրվագների, հոլովակների, կազմակերպական և արարողակարգային նրբությունների տեսքով:

Կարծես թե ակնհայտ է, որ իշխանությունը չունի գլոբալ գործընթացների մեջ խորամուխ լինելու, ռազմավարությունը մարտավարությունից զատելու, համաշխարհային միտումները լիարժեք ընկալելու ցանկություն: Իշխանությանը, թերևս, թվում է, որ մինչ ինքը զբաղվի այդ ընդգրկուն խնդրի դիտարկմամբ, կարող է տեղային խնդիրներում անհաջողության մատնվել, ուշադրությունը, զգոնությունը թուլացնել և զիջել: Արդյունքը կամ ավելի շուտ հետևանքը լինում է այն, որ ուշադրությունը սևեռելով տեղային, լոկալ գործընթացների վրա` իշխանությունը դրանք ընկալում է ամբողջական համատեքստից դուրս, հանդես է բերում ոչ համարժեք պահվածք, ինչի հետևանքը լինում է այն, որ կարողանում է քիչ թե շատ լուծել իշխանության դիրքի պահպանման հետ կապված իր մարտավարական խնդիրները, սակայն բացարձակապես չի կարողանում սպասարկել հայկական պետության ռազմավարական շահը:

Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին ութ-ինը տարիների ընթացքը դրա վառ վկայությունն է: Այդ ամենը հենց իրականության իրավիճակային, կոնյունկտուրային ընկալման հետևանք է, երբ արտաքին քաղաքականության առանցքում իշխանության դրած նպատակը լինում է ոչ թե պետության շահը, համաշխարհային գործընթացներում պետության կշռի և դերի արժեքը, այլ համաշխարհային քաղաքականության սուբյեկտներին սեփական հարմարավետությունը հավաստիացնելը: Խնդիրը ծանրանում է այն առումով, որ որոշակի նրբերանգային տարբերությամբ հանդերձ, այդուամենայնիվ, նույն մտածողությունը կա նաև հասարակական-քաղաքական գրեթե ամբողջ դաշտում:

Այսինքն` գրեթե ամբողջ դաշտը պատրաստ է վազել հետևանքի հետևից` պարզապես հույս ունենալով, որ ասենք` մեկն ավելի արագ կարող է վազել, քան վազում է, ենթադրենք, իշխանությունը կամ մյուս քաղաքական ուժը, կամ մյուս հասարակական-քաղաքական շերտը: Մինչդեռ ֆունդամենտալ ընկալման տեսակետից, ինչպես իշխանության, այնպես էլ գրեթե հասարակական-քաղաքական ամբողջ դաշտի մոտ, եզակի բացառություններով հանդերձ, նկատելի չէ համաշխարհային գործընթացներն ընկալելու և խնդիրներին ընդառաջ գնալու ցանկությունն ու պատրաստակամությունը: Իշխանության պարագայում դրա բացակայությունը միանգամայն հասկանալի է: Դա պետք չէ, քանի որ չի նպաստում, չի ծառայում իշխանությունն ուժային և կուլիսային մեթոդներով պահելու քաղաքականությանը: Իսկ ի՞նչն է հասարակական-քաղաքական դաշտում այդ պատրաստակամության գլոբալ բացակայության պատճառը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում