Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Տերեկ»-ի դեմ խաղի ընդմիջման ժամանակ հասցրել է ճեպազրույց ունենալ «НТВ+»-ի լրագրողի հետ, որում, մասնավորապես, նշել է:
«Կարծում եմ` տղաները դեռևս փոքր ինչ չեն վերականգնվել «Սպարտակ»-ից կրած պարտությունից հետո, իսկ, միգուցե, խանգարում է նաև բարձր ջերմաստիճանը: Մենք պետք է հավաքվենք ու նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք», – նշել է Ռոմանը:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին խաղը սկսել էր մեկնարկային կազմում, իսկ «Դինամո»-ն կարողացավ նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ:






































