Monday, 06 07 2026
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին

Սա քաղաքական պահանջ է, և մենք հետևողական ենք լինելու այս պահանջի իրականացմանը. Վահագն Մինասյան (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ը զրուցել է արդեն ինը օր քաղաքապետարանի մոտ նստացույցի մասնակիցներից Վահագն Մինասյանի հետ:

Հիշեցնենք, որ նստացույցի մասնակիցները պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը:

 Վահագն, նստացույցի իններորդ օրն է: Եթե ամփոփենք, ի՞նչ ունենք այս ինը օրերի ընթացքում արդյունքների մակարդակում:

 – Կարծում եմ՝ ամեն ինչ ընդհանուր սկզբունքների և արժեքների սահմաններում է տեղի ունենում: Հավանաբար մեկ հարցում ենք թերացել՝ լավ չենք մեկնաբանել որն է մեր պահանջի էությունը, ինչու են պահանջները մասնավորապես այս երկու անձանց հետ կապվում: Մենք պատրաստվում ենք երկուշաբթի օրը մամուլի ասուլիս հրավիրել և պարզաբանել, որ հանրության ավելի լայն շերտերի հասկանալի լինի պահանջի էությունը:

 Օրեր առաջ ամբողջ մամուլը ողողված էր տեղեկատվությամբ, թե շարժումը պառակտված է: Երեկվա ֆլեշ-մոբը ևս մեկ անգամ հաստատեց, որ շարժումն իր սկզբունքայնությունը պահպանում է, չկա պառակտվածություն, պարզապես ապակենտրոն շարժում է, և ցանկացած անհատ կարող է հանդես գալ նախաձեռնությամբ, թիմ հավաքել և իրականացնել իր գործողությունները:

 – Ձեր առաջ քաշած պահանջը քաղաքական են համարում, դրա համար չեն ուզում միանալ այդ պահանջին: Որքանո՞վ է ձեր ներկայացրած պահանջը քաղաքական և որքանո՞վ քաղաքացիական, և արդյո՞ք տարանջատում պետք է դնել:

 – Առհասարակ, ես տարանջատում չէի դնի տերմինների և երևույթի միջև: Մենք կարծում ենք՝ սա դասական քաղաքական պահանջ է, իսկ հանրության արձագանքը պահանջի քաղաքականացված լինելու հետ կապված անցած տարիների արժեզրկված երևույթների արդյունք է, բայց կարծում եմ՝ ժամանակի ընթացքում հանրությունը կսկսի  հասկանալ, որ հանրային ցանկացած ընդվզում, ցանկացած գործողություն, որը միտված է հանրային շահի գերակայության հաստատմանը,  զուտ քաղաքական գործընթաց է: Այնպես որ, մենք տարանջատում չենք դնում, այո՛, սա քաղաքական պահանջ է, և մենք հետևողական ենք լինելու այս պահանջի իրականացմանը:

  Որքանո՞վ է նստացույցը՝ որպես պայքարի գործիք, արդյունավետ, մենք ունենք նստացույցի ոչ արդյունավետ ավարտով փորձեր: Հիմա էլ կարծես պատային  իրավիճակ է, քանի որ Տարոն Մարգարյանը Հենրիկ Նավասարդյանին պաշտոնից ազատելու հիմքեր չի տեսնում և գործողություններ չի իրականացնում այդ ուղղությամբ:

 – Ասեմ, որ գործիքներն ամեն մարդ չի կարող օգտագործել ըստ նշանակության: Ես կոնկրետ չեմ կարող մանգաղով խոտ հնձել, որովհետև ես չեմ տիրապետում դրան, և եթե որևէ մեկը անհաջողության է մատնվել որևէ գործիք օգտագործելիս, դա դեռ չի նշանակում, որ դա անհաջող գործիք է, կամ այն չի կարելի օգտագործել: Երկրորդ՝ ես դեռ չեմ տեսել որևէ հանցագործի, որ  առաջին պահին ընդունի, համաձայնի, որ ինքը մեղավոր է և համապատասխան քայլեր անի: Այնպես որ, թե՛ քաղաքապետի և թե՛ տրանսպորտի վարչության պետի մեկնաբանությունները համարում եմ բնական, խեղդվողը միշտ էլ փրփուրներից է փորձում կախվել:

  Ինչո՞ւ դրվեց հենց այս երկու պաշտոնյաների հրաժարականի պահանջը, դուք պահանջի մեջ նշում եք նրանց կողմից հայհոյանքը և ոչ բարեկիրթ պահվածքը:

 – Որոշ հատվածի կողմից դա մեկնաբանվում է հետևյալ կերպ. բազմաթիվ այլ պաշտոնյաներ կան, ովքեր պաշտոնյային ոչ հարիր վարք են դրսևորում, ինչո՞ւ չենք սկսել այլ պաշտոնյաներից: Նախ՝  հարցը եկել էր տրանսպորտի հետ կապված, և իրադրությունն էր դա թելադրում,  երկրորդ՝ այն պահանջները, որ քաղաքապետարանին ներկայացրեց «Վճարում ենք 100 դրամ» շարժումը, այդ պահանջների մեջ ներառված էր նաև այս երկու պաշտոնյաների պաշտոնանկությունը: Մենք՝ անժամկետ նստացույց հայտարարածներս, նախաձեռնեցինք հետևողական լինել այդ պահանջին, մասնավորապես պաշտոնանկության խնդրին՝ միտում ունենալով Հայաստանում նախադեպ դարձնել պատասխանատվության ինստիտուտի ձևավորումը:

  Շատերն ասում են, որ պետք է դրվեր Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը, և չպետք է թույլ օղակից բռնել:

 – Ձուկը գլխից է հոտում, բայց բոլորս գիտենք, որ ձուկը պոչից են մաքրում: Քրեաօլիգարխիկ համակարգի բրգաձև գագաթը եթե հանում ենք և փոխարինում մյուսով, ոչինչ չի փոխվում: Մենք կարծում ենք՝ փոփոխությունները պետք է սկսվեն ներքևից: Իսկ ինչո՞ւ ենք բարձրացնում այս  երկու պաշտոնյաների հրաժարականի հարցը,  առաջին պայմանը՝  նրանց վարքը և արժեքային համակարգը չպետք է հնարավորություն տան նրանց մասնակից լինել հանրության հետ կապված որևէ որոշման, իսկ նրանք փորձել են մասնակցել այդ ապօրինի որոշման իրականացմանը և նույն  վարքը դրսևորել փողոցներում ակցիայի մասնակիցների նկատմամբ: Ի վերջո, բոլոր պաշտոնյաները պետք է հասկանան, որ նման վարք դրսևորելու դեպքում հանրության կողմից պատժվելու են: Սա նախադեպ կլինի մյուս պաշտոնատար անձանց համար, քանի դեռ չենք անդրադարձել իրենց, նրանք փոքր-ինչ ավելի զգույշ կլինեն, և գուցե սա տանի ինքնակրթության: Սա արդիական և կարևորագույն հարց ենք համարում հանրության համար և բնականաբար հաջողություն արձանագրելու դեպքում լրջագույն փոփոխություն կհամարենք քաղաքային մշակույթի և առհասարակ քաղաքական պրոցեսներում:

  Այսինքն՝  չի՞ լինի ձեր կողմից Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը:

 – Եթե խելամիտ ժամկետներում չբավարարվի այս պահանջը,  բնականաբար մեր պահանջների սպեկտորը կընդլայնենք, և գործիքներն ավելի սուր կլինեն:

 Ամբողջական հարցազրույցը տես՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում