Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորներին արգելել են դիպչել Ստորին պալատի գլխավոր հյուրասրահում տեղադրված Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ոտքին ու Մարգարեթ Թետչերին:
Ինչպես հայտնում է Sky News-ը, նրանց արձանիկների մոտ կտեղադրվի ցուցանակ , որի վրա գրված կլինի՝ «Ձեռքով չդիպչել»:
«Պատգամավորների շրջանում արդեն մի քանի տասնամյակ գոյություն ունեցող ավանդույթը՝ Համայնքների պալատ մտնելիս դիպչել պատմական ղեկավարների բրոնզե ոտքերին ու կոշիկներին, հուշարձանները ավերելու վտանգ է ստեղծում»,- հայտարարել է Վեսթմինսթերյան պալատի համակարգողի տեղակալ Մելանի Անվինը:
Պատգամավորների շրջանում տարածված է, որ Թետչերի ոտքին դիպչելը օգնում է նրանց հաջողությամբ արտաբերել կարևոր ելույթները:





































