Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ինչո՞ւ է «Սասնա ծռերից» Հովհաննես Հարությունյանի ոտքը փոխում գույնը. պարզաբանում

Հայաստանի ԱՆ Քրեակատարողական վարչությունն անդրադարձել է «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբանի հայտարարությանը, թե իր պաշտպանյալի վիրավոր ոտքի գույնը սկսել է փոփոխվել:

Տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի կալանավոր Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը լրատվամիջոցներով իր մտահոգությունն է հայտնել Հ. Հարությունյանի առողջական վիճակի մասին:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ օգոստոսի 12-ին «Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգ Է․ Վարդանյանի կողմից կատարվել է կոնսուլտացիա, և նշանակվել է համապատասխան բուժման կուրս: Մինչև օգոստոսի 22-ը աջ ստորին վերջույթը գտնվել է կմախքային ձգման տակ: Օգոստոսի 22-ին վնասվածքաբանների կողմից հեռացվել է ձգումը և դրվել է գիպսային վիրակապ: Օգոստոսի 23-ին կատարվել է վերջույթի ռենտգենոգրաֆիկ հետազոտություն: Զուգահեռաբար հիվանդը ստացել է նաև պլանային համապատասխան բուժում՝ հակաբիոտիկներ, հակաբակտերիալ դեղեր, անալգետիկներ:

Բացի «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի և «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկներից, որոնք նշել էին, որ Հովհաննես Հարությունյանը տվյալ պահին վիրահատության կարիք չունի, նույնը պնդել են նաև հենց իր` կալանավորի կողմից օգոստոսի 24-ին հրավիրված բժիշկը և սեպտեմբերի 6-ին իրեն զննած, կրկին իր կողմից հրավիրված վնասվածքաբանը:

Սեպտեմբերի 8-ին Հովհաննես Հարությունյանը պլանային կարգով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ և, ըստ բժշկական կոնսիլիումի, որոշվել է շարունակել կոնսերվատիվ բուժումը՝ ծնկահոդի ֆիքսատորով անշարժացում ևս չորս շաբաթ՝ հաշվի առնելով ոսկրաբեկորների բավարար դիրքը և սերտաճման աստիճանը: Սեպտեմբերի 12-ին Հովհաննես Հարությունյանը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ:

Հոկտեմբերի 6-ին «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների կողմից առաջարկվել է կրկնակի ռենտգենոգրաֆիկ հետազոտություն, որը կատարել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վնասվածքաբանը: Տրվել են համապատասխան խորհուրդներ, այդ թվում` շարունակել դինամիկ հսկողությունը:

Առաջիկա օրերին նախատեսվում է «Էրեբունի» ԲԿ-ի կողմից ռեաբիլիտոլոգի խորհրդատվություն:

Հիվանդը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ: Ապահովված է անհրաժեշտ խնամքով, որը իրականացվում է հիմնարկի համապատասխան անձնակազմի կողմից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում