Չինացի լրտեսները գողացել են Պետնագոնի գաղտնի ծրագրեր՝ Պեկինի հետ հավանական հակամարտության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Washington Free Beacon-ը՝ վկայակոչելով կոնգրեսի հանձնաժողովի տվյալները։ Փաստաթղթի նախագծում ասվում է, որ չինացի գործակալների թիրախ են դարձել նաև Հետաքննության դաշնային բյուրոն և ԱՄՆ խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը (USPACOM)։
ԱՄՆ-ի պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ ամենալուրջ դեպքը կապված է USPACOM-ի պայմանագրային աշխատակից Բենժամին Փիրս Բիշոփի հետ, ով գողացել է գաղտնի տվյալները և փոխանցել Չինաստանի քաղաքացուհուն, ում հետ հարաբերություններ է ունեցել։
Փոխանցված տեղեկատվությունը պարունակել է Պենտագոնի ռազմական ծրագրերը, այդ թվում միջուկային զենքի տեղակայում, ինչպես նաև զեկույց՝ Չինաստանի հանդեպ ռազմավարության մասին։








































