Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ YouTube վիդեոհոսթինգում հրապարակվել է հնագետների կողմից Երուսաղեմում Հիսուս Քրիստոսի ենթադրյալ գերեզմանաքարը հանելու մասին տեսանյութը։
Մարմարե գերեզմանաքարը տեղադրվել է 1555 թվականին։ Գիտնականները դրա տակ հայտնաբերել են մեծ քանակությամբ քարեր։ Նրանք այժմ պետք է պարզեն, թե ինչպես է եղել քարի բնօրինակ ծածկույթը, որի վրա լեգենդի համաձայն դրվել է Քրիստոսի աճյունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հնագետներն առաջին անգամ հայտնաբերել են Հիսուս Քրիստոսի ենթադրյալ մարմարե գերեզմանաքարը։











































