Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի նոր կառավարությունում, որը կձևավորվի խորհրդարանական ընտրություններից հետո, հնարավոր են որոշակի փոփոխություններ.
«Ընտրությունները դեռ չեն ավարտվել, և հոկտեմբերի 30-ին մենք կանցկացնենք շատ կարևոր երկրորդ փուլը։ Հետո կլինի որոշակի ժամանակաշրջան, որպեսզի խորհրդարանում ներկայացվի կառավարություն, և բացառված չեն որոշակի փոփոխություններ։
Դրանք չեն լինի մեծ փոփոխություններ։ Մենք կշարունակենք խորհրդակցությունները կառավարության հետ, և դուք (լրագրողներ) այդ մասին կիմանաք, երբ կգա ժամանակը»։









































