Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

ՀՀ անատամ քաղաքականության պատճառով համանախագահներին մնում է միայն այնպես անել, որ Ադրբեջանը չսրի իրավիճակը

«Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ, խոսելով վերջին շաբաթում ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցողի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը կարծիք հայտնեց, որ ադրբեջանական զինուժի կողմից ներթափանցման փորձը նպատակ ուներ նսեմացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի հիմնական նպատակը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելն էր: Մենք գիտենք, որ այդ համաձայնությունների ձեռքբերումից հետո Բաքուն անընդհատ տարբեր պատճառաբանություններով, խուսանավումներով հրաժարվում էր դրանցից»,- նշեց Շիրակ Թորոսյանը և հավելելեց, որ նրանց կողմից իրականացված դիվերսիոն փորձը ևս իրենց դիրքորոշումը ներկայացնելու հերթական քայլերից էր:

Շիրակ Թորոսյանի խոսքով՝ համանախագահներն իրենց այցի ժամանակ պետք է շեշտադրեին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. «Դատապարտող հայտարարություններով հանդես չեկան, որպեսզի լարվածություն չստեղծեին: Նրանք իրավիճակը գնահատեցին «ընդհանուր առմամբ հանգիստ», ինչը նշանակում էր, որ նրանց ձգտումն ավելի շատ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրագործումն է»:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ անգամ ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կոշտ գնահատականներ չեղան: «Միջնորդները պետք է համապատասխան գործողություններ կատարեին: Հստակ ձևակերպեին, թե ով է հարձակվողը, ով սկսեց զինված գործողությունները»,-նշեց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այս կեցվածքն էլ թույլ է տալիս, որ Ալիևը հայտարարություններով հանդես գա, պահանջի 7 տարածքների վերադարձ, նշի ԼՂ-ին Ադրբեջանի կազմում մարզային կարգավիճակ տալու մասին:  Ա. Սարգսյանի կարծիքով հայկական հստակ պետք է ներկայացնի, թե ինչ փոխզիջումների մասին կարող է լինել խոսքը: «Աշխարհը պետք է հասկանա, թե ինչ է Հայաստանն ուզում և ինչու է ուզում»:

ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի դիտարկմամբ՝ համանախագահները տարածաշրջանային այցի ժամանակ կոշտ հայտարարություններով հանդես չեկան, որ չսրեն լարվածությունը․ «Համանախագահները խուսափեցին Ադրբեջանի կողմից լարվածություն դրսևորումից: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանի կողմից լարվածություն երբեք չի դրսևորվում, անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի կողմից արված հայտարարություններն անհետևանք մնացին»:

«Հայաստանի այդպիսի անատամ քաղաքականության պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մնում է միայն այնպես անել, որ Ադրբեջանը չսրի իրավիճակը»,- ընդգծեց Կարապետ Ռուբինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում