Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է այն խոսակցություններին, որ «Ռեալ»-ը պատրաստվում է Գարեթ Բեյլի համար վճարել 100 մլն եվրո:
«Դա ծաղրանք է այն օրենքների նկատմամբ, որ սահմանել է ՈՒԵՖԱ-ն: Շատ զարմանալի է, որ հենց այն տարում, երբ ի հայտ է եկել ֆինանսական ֆեյր-փլեյը, տրանսֆերային շուկան խելագարվել է:
Ինչ վերաբերվում է Բեյլի հեռանալուն, ապա միշտ էլ բացասական է, երբ նման խաղացող է հեռանում: Բեյլը բրիտանացի խաղացող է, ու ես կարևորում եմ այն, որ նման խաղացողները մնան ԱՊԼ-ում», – նշել է ֆրանսիացի մասնագետը:






































