Եվրահանձնաժողովը «վերին աստիճանի անհանգստացնող է համարել» Թուրքիայում Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթեն Քըշանաքի և վագանու անդամ Ֆըրաթ Անլընի ձերբակալության փաստը, հաղորդում է Hurriyet պարբերականը։:
Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարության մեջ ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ վերջին 15 ամսվա ընթացքում Թուրքիայի հարավ-արևելքում բռնությունները չեն դադարում:
«Ցանկացած պարագայում կարևոր է, որ բոլոր քայլերի ձեռնարկման ժամանակ Թուրքիան` որպես ԵՄ թեկնածու երկիր, հարգի օրենքի գերակայությունն ու հիմնական ազատությունները»,- նշել են նրանք։
Անդրադառնալով Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող գործողություններին` ԵՄ-ն ընդգծել է զենքերը վայր դնելու և ներքին քաղաքական երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը:
«Քաղաքական լուծումը միակ հարմար տարբերակն է»,- նշվում է ԵՄ հայտարարության մեջ:
Եվրոպայի խորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող հոլանդացի խորհրդարանական Կատի Պիրին ևս անդրադարձել է Քըշանաքի և Անլըի ձերբակալության հարցին` նշելով, որ դա խիստ մտահոգող փաստ է։








































