Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Փոխվում է ամեն ինչ. Կարեն Ավագյան

Մենք մի տեսակ սկսել ենք չզարմանալ այն անակնկալներից, որ տեղի են ունենում աշխարհում։ Իսկ անակնկալներն ու փոփոխությունները քիչ չեն, եթե չասենք ավելին, դրանք ամենուր են, անկանխատեսելի, այն մասշտաբի, որ նույնիսկ մի քանի տարի առաջ ենթադրել չէր կարելի: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

«Փոխվում է ամեն ինչ ու մեծ արագությամբ։ Անգամ երբեմնի ամուր թվացող համակարգեր այսօր արդեն կասկածելի կայունություն ունեն։ Եվրոպական երկրների ներկայացուցիչներն անգամ չեն բացառում ապագայում Եվրամիության փլուզման հավանականությունը, նրանք մտորում են իրենց ապագայի մասին: Շարունակվում է Ռուսաստան-Արևմուտք պայքարը, ուժի մեջ են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Միացյալ Նահանգներում նախագահական անկանխատեսելի ընտրություններ են։ Այս թվարկումը կարելի է շարունակել։

Փոխվում են պայքարի ձևերը, հարաբերությունները պետությունների միջև, կառավարման մոդելները, պատկերացումները աշխարհի, երևույթների մասին, մի խոսքով՝ գրեթե ամեն ինչ։

Այդ գլոբալ փոփոխությունները, ուզենք թե չուզենք, առնչվում են նաև մեզ։ Ու մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավել մարտահրավերներին։ Հայաստանը աշխարհագրորեն թեժ տարածաշրջանում է, որտեղ ամեն ժամ նոր զարգացումներ են, որտեղ վտանգն ամեն պահի կախված է։

Մենք ունենք հարևան, որի պետական այրերի հռետորաբանությունը վտանգավոր ենթատեքստ ունի։ Հիշեցնեմ միայն Էրդողանի վերջին հայտարարությունները, ըստ որոնց, Մոսուլը, Հալեպն ու Բաթումը պատմական թուրքական տարածքներ են։

Ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում, կայունությունը, զարգացումը պայմանավորված է ներքին ու արտաքին ազդակներով, տնտեսության վիճակով, քաղաքական կայունությամբ, քայլ առ քայլ հաշվարկված ծրագրերով։

Մենք պետք է աշխատենք լինել հնարավորինս անխոցելի։ Իսկ դա ենթադրում է կառավարման արդյունավետ համակարգի ստեղծում ու զարգացում։ Դրան են ուղղված վերջին տարիներին Հայաստանում մեկնարկած լայնամասշտաբ փոփոխությունները՝ սահմանադրական բարեփոխումներ, ժողովրդավարական համակարգերի զարգացում, մարդու իրավունքների պահպանմանն ուղղված քայլեր, կառավարման ճկուն համակարգերի ներդրում և այլն։

Մեր երկիրը մեր փոխարեն ոչ ոք չի կառուցելու, չի պաշտպանելու ու չի սիրելու։ Մեր իրական ուժը մեր ազգային միասնության մեջ է, ուստի ամրապնդելով այդ միասնությունը՝ մենք պետք է գնանք առաջ, այլ ճանապարհ չունենք»,- նշեց Կ. Ավագյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում