Daily Mail-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ն ու Լոնդոնի «Տոտենհեմ»-ը Գարեթ Բեյլի տրանսֆերի հարցով բանակցությունների եզրափակիչ փուլում են: Տրանսֆերի արժեքը կկազմի 115 մլն եվրո:
Այդ գումարից «Տոտենհեմ»-ը մոտ 100 մլն եվրո կծախսի կազմի համալրման նպատակով: Բացառված չէ, որ Անգլիա տեղափոխվի «Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստներից մեկը:
Վիլաշ-Բոաշը նախատեսում է թիմ հրավիրել առնվազն 4 ֆուտբոլիստների:






































