Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Պետրոսի զանգը վարչապետին չի կարող լինել մենաշնորհների դեմ պայքարի լավագույն գործիքը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ- ը հստակորեն ասել է, թե նոր կառավարության և նրա ծրագրի հետ կապված ինչ խնդիրներ է տեսնում. մոտեցումների, ՀՕ-ի, մենաշնորհների, չարաշահումների հետ կապած խնդիրները մինչև չլուծվեն, որևէ հիմք չունենք մտածելու, որ վարչապետն իր թիմով հանդերձ՝ Հայաստանում 17 տարի տիրող այս կոռումպացված համակարգի օրգանական շարունակությունը չէ: ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Այնուամենայնիվ պետք է անմեղության ինչ-որ կանխավարկած ընդունել, որ, եթե հռչակում է կոնկրետ նպատակներ, և դրա հնարավորությունները կան, շատ արագ վարչապետը կարող է ապացուցել, որ իրականում ինքն այս կոռումպացված համակարգը վերափոխելու նպատակ ունի: Շատ արագ կարելի է դա անել և ապցուցել»,- նշեց Լ.Զուրաբյանը:

Մենաշնորհների վերաբերյալ Լ. Զուրաբյանը նշեց, որ դա քաղաքական կամքի հարց է. «Այն պահին, երբ իսկապես ապահովվի մրցակցային մթնոլորտ, և ցանկացած ընկերության մուտքի հնարավորությունն այս շուկաներ, դա միանգամից կբերի գների նվազման ոչ թե՝ 10-20 դրամով, այլ խոսքը լուրջ անկման մասին է:

Բնական է, որ Պետրոս Ղազարյանի զանգը վարչապետին չի կարող լինել մենաշնորհների դեմ պայքարի լավագույն գործիքը»,- հիշեցնելով Կարեն Կարապետյանի՝ հեռուստալրագրողների հետ օրերս ունեցած հարցազրույցը, նկատեց Լ. Զուրաբյանը` հավելելով, որ չի ուզում նվազեցնել Պետրոս Ղազարյանի դերը քաղաքական և տնտեսական համակարգում, սակայն դա ոչ ոք չի համարի գործող երաշխիք մրցակցային մթնոլորտի ապահովման համար»,-նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Լ. Զուրաբյանը նշեց, որ ինքը կոչ արել ԱԺ լսումներ կազմակերպել, որովհետև նման հարցերը պետք է քննարկել լայն հասարակության առաջ, հրավիրել գործարարների, որոնք հայտարարում են իրենց խնդիրների մասին, հրավիրել սպառողների շահերի ներկայացուցիչների: «Այդպես է հասարակությունն ապաքինվում: Պետք է բոլոր հարցերը վեր հանվեն, բաց խոսվի այդ մասին:

Պետք են ավելի լուրջ երաշխիքներ: Ժողովուրդը պետք է սպասի գների լուրջ էժանացման` շաքարի, դեղերի, վառելիքի գների էժանացման»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում