Ֆրանսիական Կալե քաղաքի ներգաղթյալների ճամբարում Գերմանիայից երկու լրագրողներ դարձել են թալանի զոհ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Auberge des migrants կամավորական կազմակերպության ներկայացուցչին։
«Ճամբարի բնակիչները ճաշից հետո թալանել են այնտեղ աշխատող գերմանացի երկու լրագրողի»,-ասել է նա։
Լրագրողներից գողացվել են բջջային հեռախոսներ։
Ֆրանսիայի իշխանություններն այսօր անցնում են Եվրոպայում ներգաթյալների ամենամեծ ճամբարի վերջնական ոչնչացման։
Ներգաղթյալներին կառաջարկվի ուղևորվել երկրի այլ շրջանների երկու ճամբարներ։










































