Սիրիական բանակն ամբողջովին ազատագրել է Հալեպի հարավում գտնվող ՀՕՊ զորամասի տարածքը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը:
Բանակի գրոհը սկսվել է կիրակի լուսաբացին:
Վերահսկողությունը վերադարձնել զինվորականներին հաջողվել է ահաբեկիչների ջոկատների դեմ դաժան մարտերից հետո, նշել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ այդ տարածքում արդեն ինժեներական ստորաբաժանումներ են աշխատում, ականազերծում է իրականացվում:







































