Sunday, 05 07 2026
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Գյուղնախարարը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ուղերձում ասվում է.

«Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի` Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ: Որպես ոլորտի գլխավոր պատասխանատու` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆերմերներին, գյուղատնտեսներին, վերամշակող արդյունաբերության ճյուղի աշխատակիցներին, գիտնականներին, գործարարներին և ոլորտի բոլոր աշխատողներին ողջ տարվա նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար:
Գյուղատնտեսությունն այսօր մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ մասնաբաժին ունեցող ճյուղերից է, միևնույն ժամանակ ոլորտում առկա են համակարգային խնդիրներ, ագրոբարեփոխումները մեզանում այլևս այլընտրանք չունեն, մենք միասին պետք է առաջ շարժվենք, գյուղոլորտում քայլ առ քայլ ձևավորենք բիզնես վարելու նոր մտածողություն և նոր մշակույթ, գործուն քայլեր իրականացնենք «պետություն-արտադրող-վերամշակող» շղթայի կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

Մաղթանքս է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ միայն հանապազօրյա հացի և գոյատևման խնդիր լուծի, այլ դառնա եկամտաբեր գործունեություն, որն արժանապատիվ կեցություն կապահովի և հաջողակ բիզնես կդառնա: Ցանկանում եմ, որ հայ գյուղացին երկու ոտքով ամուր կանգնի հայրենի հողի վրա, զբաղվի իր սիրած աշխատանքով և լիարժեքորեն հոգա իր ընտանիքի կարիքները` վաղվա օրվա հանդեպ վստահության զգացումով:

Հավաստիացնում եմ, որ սրանք պարզապես բարի ցանկություններ չեն, գյուղացու հոգսերն ու խնդիրները միշտ լինելու են առաջնահերթությունների շարքում, և մենք իրականացնելու ենք զարգացման ծրագրեր՝ ոլորտն առավել բարենպաստ և շահութաբեր դարձնելու հեռանկարով: Իհարկե ամենամեծ ցանկության դեպքում անգամ բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ, սակայն լիահավատ եմ` համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության և լուրջ ձեռքբերումների:

Վերստին շնորհավորում եմ այս հիշարժան օրվա առթիվ` մաղթելով առողջություն, բարեկեցություն, առաջընթացի ձգտում, վստահություն սեփական ուժերի և հավատ երկրի ապագայի հանդեպ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում