Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըկը բանակցություններ է անցկացրել Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերի հետ, ով պաշտոնական այցով գտնվում է Անկարայում։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպումն անցկացնվել է մամուլի համար փակ ռեժիմում։
Քարտերը հանդիպելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ։
Ավելի վաղ Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Թուրքիան ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերով միջազգային դաշինքի մասն է և Վաշինգտոնի ակտիվ գործընկեր։








































