Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկրի բարձրագույն գերագույն հրամանատարության հավաք է անցկացվել՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է CNN Türk-ը:
Համաձայն հաղորդագրության՝ հավաքին մասնակցում են նաև Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ Նեջեթ Օզերը, երկրի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն ու այլ պաշտոնատար անձինք:
Սպասվում է, որ հավաքի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցեր, մասնավորապես՝ լարվածության աճը սիրիա-թուրքական սահմանին: