Monday, 06 07 2026
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում

ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը կտրուկ աճում է

Ղարաբաղյան հակամարտության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը վերջին շրջանում հանգեցրել է ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածության։

Ղարաբաղ

Եթե դեռեւս 2016 թվականի հուլիսի չորսին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ԱՄՆ անկախության օրվա առթիվ ուղղված նամակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս էր հայտնում, թե Միացյալ Նահանգների ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական արդյունքներ կտան, ապա արդեն հոկտեմբերին նույն Ալիեւը կասկածի տակ է դնում ԱՄՆ միջնորդական դերը կարգավորման գործընթացում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։

Վաշինգթոնի հանդեպ Ալիեւի վերաբերմունքի նման փոփոխությունը, թերեւս, կապված է հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի արած հայտարարության հետ։ Պետքարտուղարը, ըստ այդմ, հայտնել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ներկայում համապատասխան պայմաններ չկան, քանի որ հակամարտող կողմերի առաջնորդները պատրաստ չեն դրան։ Ալիեւը այս հայտարարությանն արձագանքել էր ծայրաստիճան կտրուկ՝ ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ։

«Այս հայտարարությունը, մեղմ ասած, զարմանք է առաջացնում։ Մեղադրել Ադրբեջանին հակամարտության չկարգավորման մեջ առնվազն անարդար է։ Մենք չենք ընդունում նման հայտարարություններ։ Կարծում ենք, որ մոտակա ժամանակում այդ արտահայտությունները պետք է փոփոխվեն ամենաբարձր մակարդակով։ Հակառակ դեպքում միջնորդական առաքելությունը կարող է հայտնվել կասկածի տակ»,- մասնավորապես, ասել է Ալիեւը՝ նշելով նաեւ, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի վրա գործադրվում են ճնշումներ՝ Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելու համար։

Փաստացի, ԱՄՆ պետքարտուղար Քերիի խոսքերին Իլհամ Ալիեւի այս արձագանքը վկայում է այն մասին, որ Վաշինգթոնի եւ Բաքվի հարաբերություններում լարվածության նոր փուլ կարող է սկսվել։

Մարդու իրավունքները

Այժմ, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ հիմնական տարաձայնությունները վերաբերում են Ադրբեջանում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության սահմանափակումներին։ Այս հարցի շուրջ կողմերի միջեւ լարվածությունը գագաթնակետին էր հասել 2014-ի վերջին, երբ հայտնի լրագրողուհի Հադիջա Իսմաիլովայի ձերբակալությունից հետո Բաքվում փակվեց, «Ազատություն» ռադիոկայանի խմբագրությունը, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Ադրբեջանում լրջագույն խնդիրներ կան մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հետ կապված։

Պատահական չէ նաև, որ  2016-ի գարնանը, ապրիլյան պատերազմից եւ ԱՄՆ-ում անցկացվող միջուկային գագաթաժողովին Ալիեւի մեկնելուց առաջ Ադրբեջանում ազատ էին արձակվել մի քանի հայտնի քաղբանտարկյալներ: Այդ կերպ Ադրբեջանը ցանկանում էր շահել Վաշինգթոնի դրական դիրքորոշումը, հետագայում նաեւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում օգտագործելու համար։ Սակայն բանակցային գործընթացի՝ Ադրբեջանին ոչ ձեռնտու ընթացքը, թերեւս, հետ պահեց Բաքվին այդ ռազմավարությունից։ Արդեն ամռանը եւ հատկապես սեպտեմբերին Ադրբեջանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի նախօրեին Բաքվի իշխանությունները նորից գործի դրեցին քաղաքական բռնաճնշումների մեխանիզմները, ինչը, տրամաբանորեն, նոր լարվածություն է առաջ բերում ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում։

Այս ամենի ֆոնին, թերեւս, կարեւոր է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ռուսական Интерфакс գործակալությանը տված հարցազրույցը, որում դիվանագետը հատուկ կերպով հիշեցնում Ադրբեջանին սպառազինության մատակարարման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի սահմանած արգելքը եւ, փաստացի հայտնում, որ Միացյալ Նահանգները որեւէ զենք չեն տրամադրում հակամարտող կողմերին։

Նկատենք նաեւ, որ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները ներկա փուլում գտնվում են այնպիսի ճգնաժամային վիճակում, որ նույնիսկ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զերծ մնաց Ալիեւին Ադրբեջանի անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորելուց։ Փոխարենը՝ հոկտեմբերի 19-ին հայտարարությամբ հանդես եկավ Բաքվում ԱՄՆ դեսպանությունը՝ շնորհավորելու հետ մեկտեղ Ադրբեջանի իշխանություններին հիշեցնելով մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին։

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում