Thursday, 02 07 2026
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը

Ծանր էր, դժվար և նյարդային, բայց եթե չմասնակցեինք, ավելի վատ ԸՕ կունենայինք. Իոննիսյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում երեկ ավարտվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումը։

Հիշեցնենք, որ իշխանությունների և «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի և «Օրինաց երկրի» (ՀՎԿ) միջև ավելի վաղ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները։

Այս պահանջի բավարարմանը ընդդիմությունը դեռ վաղուց էր ձգտում, սակայն իշխանությունները համաձայնեցին միայն այն բանից հետո, երբ իրենց իսկ պատճառով տապալվեցին «4+4+4» ձևաչափով ձեռք բերված առաջին պայմանավորվածությունները ընտրողների մատնահետքերի և մի շարք այլ ուշագրավ հարցերի շուրջ։

Երկու դեպքում էլ «4+4+4» ձևաչափով քննարկումներին մասնակցած քաղհասարակության ներկայացուցիչները իշխանությունների հետ համաձայնության չեկան, հատուկ կարծիք կազմեցին այն մասին, որ ձեռք բերված պայմանավորվածությունը թեպետ լավն է, բայց ընտրությունների որակը չի լավացնելու և ընտրակեղծիքները չի կանխելու։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը անգամ այս փոփոխություններով ավելի վատն է, քան 2011 թվականի ԸՕ-ն. «Ընտրական օրենսգրքում սահմանված է շատ խայտառակ ընտրակարգ, սահմանափակված են ընտրություններին հանրության վերահսկողության հնարավորությունները։ Այդուհանդերձ, այս փոփոխությունները՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն ու ընտրացուցակների հրապարակումը, դրական են»,- ասաց Իոննիսյանը։

Նրա կարծիքով՝ Ազգային ժողովում օրենսգրքի փոփոխությունները կանցնեն ձայների բավականին մեծ քանակությամբ. «Հարցն այն է, որ նախկինում ընտրությունների ժամանակ իշխանությունը վերարտադրվում էր տեղամասերում ձայներ կեղծելով։ Հիմա իշխանությունը դրա կարիքը չունի, իշխանությունն այնպիսի ընտրակարգ է մտածել, որ չստանալով ձայների մեծամասնությունը՝ կարող է հաղթել ընտրություններում։ Մենք դա շատ մեղմ արտահայտմամբ տեսանք Գյումրիում և Վանաձորում, որտեղ իշխանությունը ստանալով 40 տոկոսից պակաս՝ հաղթեց երկու տեղերում էլ. մի տեղում՝ ընտրակարգի, մյուս տեղում՝ քաղաքական ինտրիգների արդյունքում»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նույնը շատ ավելի վատ տարբերակով կլինի նաև հաջորդ ընտրությունների ժամանակ, եթե ընդդիմության կոնսոլիդացիա չլինի ընտրություններից առաջ։

Ինչ վերաբերում է բուն «4+4+4» ձևաչափով քննարկումներին իրենց մասնակցությանը և մեր այն հարցին, թե արդարացվա՞ծ էր արդյոք այդ մասնակցությունը, Իոննիսյանը պատասխանեց. «Այդ քննարկումները բավականին ծանր էին, դժվար և նյարդային։ Անձամբ ես չէի պատկերացնում, որ այդքան դժվար է լինելու։ Բայց ենթադրում եմ, որ մենք այլ հնարավորություն չունեինք։ Եթե մենք չմասնակցեինք, ապա իշխանությունը դրանից կօգտվեր, և մենք կունենայինք էլ ավելի վատ Ընտրական օրենսգիրք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում