ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի Մոսուլ քաղաքի կենտրոն են տեղափոխում մոտակա բնակավայրերի բնակիչներին, որպեսզի նրանց օգտագործեն որպես կենդանի վահան Իրաքի կառավարական ուժերի հարձակման դեպքում, հաղորդում է Al-Sumaria հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ծայրահեղականները քաղաքին հարող 16 բնակավայրերից մարդկանց ստիպողաբար բերել են Մոսուլի կենտրոնական շրջաններ՝ որպես կենդանի վահան օգտագործելու համար։ Դեռևս տեղեկատվություն չկա, թե ահաբեկիչները քանի մարդ են կենտրոնացրել քաղաքի այդ հատվածում։
Ավելի վաղ Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը հաղորդել էր, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները տասնյակ հազարավոր մարդկանց կարող են օգտագործել որպես կենդանի վահան։
•










































