Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ներառել է առաջնահերթությունների թվում

Եվրոպական միության խորհուրդն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում 2016թ-ի առաջնահերթությունների մասին զեկույցը: Ինչպես տեղեկացրին ԵՄ խորհրդի լրատվական ծառայությունից, զեկույցն ընդունվել է որպես 2016թ-ի հունիսի Ընդհանուր արտաքին և անվտանգութ յան քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացրած «ԵՄ գլոբալ ռազմավարության» շարունակող և մասնավորեցնող փաստաթուղթ:

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Հայաստանի հետ ԵՄ-ի հարաբերություններում շեշտը դրվելու է նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների վրա, որը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ավելին, նոր Գործընկերության Առաջնահերթությունները, որոնք համատեղ կհամաձայնեցվեն, կփոխարինեն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրին, որն այլևս ժամկետանց է: Անցյալ տարվա սահմանադրական հանրաք վեից հետո կարևոր է, որպեսզի Հայաստանը կյանքի կոչի նոր Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի առաջարկները, նախքան հաջորդ` 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները: Որպես հիմնական դոնոր` ԵՄ-ն իր ներդրումը կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններում` ֆինանսական բեռի մեծ մասը ծածկելով»,- նշված է զեկույցում: Միաժամանակ շեշտվում է, որ ԵՄ-ն այլևս չի ձգտում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիր կնքել:

Առևտրային հարաբերությունների առնչությամբ` Հայաստանը նշվում է այն 14 երկրների թվում, որոնց նկատմամբ ԵՄ-ն կիրառում է GSP+ առևտրային ռեժիմը: ԵՄ-ի իրականացրած կանոնավոր մոնիթորինգները և երկխոսությունն այս հարցի շուրջ վկայում են, որ նշված ոլորտում առաջընթաց արձանագրվել:

Զեկույցի` Ադրբեջանին առնչվող մասում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: «ԵՄ-ն շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը»,- ասվում է զեկույցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում