Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և հարցը դուրս բերել փակուղուց: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը՝ Թուրքիան ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում անելիք չունի մի շարք պատճառներով:«Թուրքիան համանախագահ երկիր չէ, իսկ համանախագահը կարող է փոխվել միան կոնսենսուսով, իսկ դրան մենք դեմ ենք: Ինչո՞ւ ենք մենք դեմ, որովհետև Թուրքիան այս տարիների ընթացքում ունեցել է միակողմանի, ադրբեջանամետ դիրքորոշում, իսկ երբեմն նաև հանցագործ դիրքորոշում»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Նա ՌԴ ԱԳ նախարարին հիշեցրեց ապրիլի 22-ին Երևանում հնչեցրած իր իսկ խոսքերն այն մասին, որ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի կոչերը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին: «Թուրքիայի նման գործելաոճը դեմ է խաղաղ կարգավորման գործընթացին և Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական կարծիքին: Պարոն Լավրովն այդ ժամանակ նաև ասաց, որ Թուրքիայի գործելաոճը ոչ թե հարցի խաղաղ կարգավորման, այլ ռազմական կարգավորման կոչ էր: Մենք Լավրովի՝ ապրիլի 22-ին տված գնահատականի հետ լիովին համամիտ ենք: Այո, այս տարիների ընթացքում և քառօրյա պատերազմի ըն թացքում Թուրքիան ցուցաբերել է բացառապես հանցագործ, ադրբեջանամետ, պատերազմ հրահրելու դիրքորոշում, և Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Որովհետև մեր նպատակը, հուսով եմ նաև համանախագահ երկրների նպատակը մեկն է՝ փոխզիջումների արդյունքում հասնել խաղաղ կարգավորման, այլ ոչ թե ռազմական լուծման»,- ընդգծեց Շարմազանովը:

Հարցին, ի՞նչ է նշանակում, երբ նման հայտարարություն է հնչում ՌԴ ԱԳ նախարարի շուրթերից, ՀՀ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի շուրթերից էլ հնչում է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ոչ մի անելիք չունի: Մենք անկախ պետություն ենք և թույլ չենք տա, որպեսզի Թուրքիայի ռազմատենչ և ադրբեջանամետ դիրքորոշումները լինեն խաղաքարտեր: Թուրքիան անելիք չունի, որովհետև այդ երկիրը նախ պետք է իրականացնի իր պարտավորությունները: Շատ ավելի ճիշտ և ամբողջական կլիներ, որպեսզի միջազգային հանրությունը Թուրքիային ստիպեր կատարել իր կողմից ստանձնած ցյուրիխյան պարտավորությունները: Թուրքիան նաև պետք է ապաշրջափակի Հայաստանը»:

Հարցին՝ այս ամենը չի նշանակում, որ Թուրքիան և Ռուսաստանն այդ հարցում համաձայնության են եկել՝ հաշվի առնելով, որ այդ մասին խոսել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Շարմազանովը կոչ արեց ուշադրություն չդարձնել թուրքական դիվանագիտության կեղծ տեղեկատվությանը: «Թուրքիան այս տարածաշրջանում իր դերն ավելացնելու խնդիր ունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան այսօր գնում է քաղաքական մեկուսացման ճանապարհով՝ այդ երկիրը ցանկանում է ցույց տալ, որ ինքը կա: Իհարկե, Թուրքիան խաղացողներից մեկն է, սակայն այն, որ նա ա նելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործում, փաստ է: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չեն համաձայնի, որ Թուրքիան որևէ կերպ դերակատարում ունենա կարգավորման հարցում»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում