Սիրիայում քաղաքական լուծումը պահանջում է Ռուսաստանի հետ լայն, բաց երկխոսություն։ Այս մասին հայտարարել է Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը՝ ժամանելով արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստին։
«Սիրիայում քաղաքական կարգավորման համար ԵՄ-ին անհրաժեշտ է լայն, բաց երկխոսություն Ռուսաստանի և այլ կողմերի հետ»,- ընդգծել է նա։
Ռեյնդերսը միության երկրներին նաև կոչ է արել պայքարել «Սիրիայում անպատժելիության կլիմայի դեմ»։





































