Thursday, 11 06 2026
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Տիգրան Փոստանջյանին կալանքից չազատեցին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժեց ապօրինի վարձատրություն ստանալու մեջ մեղադրվող Տիգրան Փոստանջյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը` նշելով, որ նա կարող է խուսափել քննությունից:

Դատարանը հաշվի չառավ մեղադրյալի պաշտպան Հայկ Ալումյանի այն պատճառաբանությունները, որ Տիգրան Փոստանջյանի խնամքին են երեխաները, կինը, ով ծննդաբերությունից հետո զբաղված է նորածին երեխայի խնամքով, և այն նույնիսկ գրավով չփոխարինեց: Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատարանը կալանքի տակ պահելու ժամկետ չսահմանելով, իր կարծիքով, կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի` օրինականության սկզբունքը: Մատնանշելով Եվրոպական դատարանի նախադեպեր` Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանը ժամանակ առ ժամանակ պետք է վերանայման ենթարկի անձին կալանքի տակ պահելու օրինաչափությունը` որպես քննությունից չխուսափելու երաշխիք ընդունելով գրավը: Ու թեև Տիգրան Փոստանջյանն էլ ասաց, որ վկաների վրա ազդելու կամ քննությունից խուսափելու վտանգ չկա, այդուհանդերձ դատարանը մեղադրյալի կալանքը անազատության հետ չկապված խափանման այլ միջոցով չփոխեց:

Դատարանը երեկ լսեց նախկինում կոմունալ բաժնի պետ, այժմ` Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրայր Անտոնյանի ցուցմունքները: Նա հայտնեց, որ Տիգրան Փոստնաջյանն իր բաժնում աշխատել է որպես առաջատար մասնագետ: Կոնկրետ Կոմիտասի 23/1 հասցեում իրականացված ապօրինի շինարարության հետ կապված, որի վրա Տիգրանն իբր աչք էր փակել, և դրա համար 100.000 դրամ վերցրել, վկան հայտնեց հետևյալը. երբ աշխատակիցներից մեկը (Սամվել Սիմոնյանը.- հեղ.) արձանագրել է ապօրինության փաստը, ապօրինություն իրականացնողը նրան ասել է, որ թաղապետարանում տեղյակ են:

Թաղապետարանում էլ իրենք պարզել են, որ դա Տիգրանն է: Վերջինիս Հ.Անտոնյանը ժողովի ժամանակ հարցրել է, թե արձանագրություն չկազմելու համար փող վերցրե՞լ է, նա ձայն չի հանել, հարցը կրկնելուց հետո Տիգրանը պատասխանել է` 100.000 դրամ, բայց չի պատճառաբանել, թե ինչու: Ապօրինի երկրորդ վարձատրության` 40.000 դրամ «ստանալու» հետ կապված վկան ասաց, որ չի հիշում այդ վաղեմության տեղեկանքը մե՞կն էր, թե՞ երկուսը, թեև սկզբից ասաց, որ երկու տեղեկանքի մասին է խոսքը, որոնց համար Տիգրանն իբր 20.000-ական դրամ էր ուզել: Ըստ վկայի` թաղապետարանում նա ասել է, որ իր բարեկամներին է դա շտապ պետք և առանց իր անմիջական վերադասին սպասելու, տեղեկանքը միանգամից տարել է վերև, որպեսզի վարչական շրջանի ղեկավարը ստորագրի: Իսկ երբ Անտոնյանը տեսել է, որ իր ստորագրությունը փաստաթղթի վրա չկա, վերցրել է այն և ասել, որ այն ավելի մանրամասն կուսումնասիրի:

Վկան ասաց, որ առաջին կարգի մասնագետները արձանագրություն կազմելու իրավունք չունեն, և որ վերոնշյալ միջադեպի ժամանակաշրջանում տվյալ տարածքը սպասարկողներից վարչական խախտման արձանագրություն կազմելու իրավունք են ունեցել Սամվել Սիմոնյանը, Ջիվան Ղահրամանյանը, իսկ Տիգրանն այդ ժամանակ ունեցել է, թե ոչ` ասաց, որ թաղապետարանից ճշտելուց հետո կասի: Բաժնի պետին հարց տրվեց, թե կոմունալ բաժնի աշխատակիցը կարո՞ղ էր այնպես անել, որ այդ ապօրինի շինության մասին չիմանային, վկան ասաց` այո, բայց եթե մյուսները «բռնեին…»: Իսկ եթե հայտնաբերել են, և բոլորն արդեն գիտեն, աշխատակիցը կարո՞ղ էր այնպես անել, որ ոչ ոք մոտ չգնա այդ կառույցին մինչև այն ավարտին հասցվի: «Ոչ»` եղավ պատասխանը: Իսկ ինչպե՞ս եղավ, որ հայտանաբերելուց հետո շինարարությունը հասցվեց ավարտին:

Բաժնի նախկին պետն ասաց, որ այն գրեթե ավարտված էր (կոնկրետ վիճելի վայր այցելած աշխատակիցը հայտնել էր, որ այն կիսատ է եղել): Հաջորդ հարցը. մինչև երեկ իրավունք ունեի՞ք` ապօրինի շինությունը քանդելու մասին վարչական արձանագրություն կազմելու: Վկան ասաց` ոչ, քանի որ 2-3 ամսվա վաղեմություն ունի, իսկ թե ինչպես է ստացվել, որ իմանալուց հետո ականջի հետև են գցել ու դեռ 2-3 ամիս էլ անցել է, վկան կրկին հիշեց Տիգրանին և ասաց, որ անձամբ նրան է հանձնարարել արձանագրություն կազմել դրանից հետո ինքը առողջական խնդիրներ է ունեցել և ամռանը մոտ 40 օր գտնվել բուժման փուլում: Թե կոնկրետ երբ` վկան դժվարացավ հիշել:

Այդ ժամանակահատվածում նրան փոխարինել է Վահե Երիցյանը, ով ու նաև վարչական շրջանի ղեկավարն են տեղյակ եղել: Փաստորեն ստացվում է, որ նրանք անգործություն են դրսևորել շինությունը չկանխելով: Վկաները, նշելով, որ վարչական ակտը տեսուչի կողմից գրվելուց հետո պետք է հաստատվի բաժնի պետի և վարչական շրջանի ղեկավարի ստորագրությամբ, հաստատեցին, որ ցանկացած դեպքում արձանագրություն կազմելու-չկազմելու իրավասությունը Տ.Փոստանջյանինը չէ: Հրայր Անտոնյանը, պատասխանելով Հայկ Ալումյանի հարցերին` ասաց, որ Կոմիտասի 49/9 հասցեում, որքան գիտի` խնդիր, արտաքին հատվածում նախագծային շեղումներ չեն եղել. «Կոմիտասի վրա էդ էն տեղն ա, որ ասենք, եթե մի հատ շեղում լինի, իմ կարծիքով, սաղ տեղյակ կլինեն»:

Ի դեպ, այս վկայի ցուցմունքի ամենաուշագրավ մասը 2-3 ամսվա վաղեմության շինարարություն լինելու հիմքով չքանդելն էր: Հարց. այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ այդ նույն ժամանակահատվածում Հրայր Անտոնյանի աշխատակիցները երկու անգամ վարչական տույժի ենթարկեցին մարտական դիրքերում սպանված Կարո Այվազյանի բողոքող պապիկին, ով ընդամենը իր տանիքն էր վերանորոգում: Առաջին անգամ` անցյալ տարվա հոկտեմբերի 14-ին վարչական ակտով տուգանքի ենթարկեցին 200.000 դրամի չափով, երկրորդ անգամ` փետրվարին` 2, 500.000 դրամի չափով: Սա էլ ձեզ` վաղեմության ժամկետի մասին կրկնակի ստանդարտ: Ուրեմն ովքե՞ր են շահագրգռված այն պաշտոնյաները, ովքեր առաջին դեպքում թույլ են տվել, որ շինարարությունն ավարտին հասցվի ու մինչ օրս չօրինականացվի:

Հաջորդ դատական նիստը` մայիսի 24-ին, ժամը` 13.00-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում