Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում ԴԱԻՇ-ին վտարել են 9 բնակավայրից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն է տվել վերացնել ահաբեկիչների կողմից Թուրքիայի տարածքները հրթիռակոծելու վտանգը:
Հաղորդվել է, որ խոսքը, մասնավորապես, Քիլիսի ու Քարքամըշի միջև ընկած սահմանի անվտանգության ապահովման մասին է: 9 բնակավայրերի համար մարտերում սպանվել է Սիրիական ազատ բանակի 9 զինյալ, վիրավորվել է 24-ը:
Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում վերահսկողության տակ է վերցվել 1220 կիլոմետր քառակուսի տարածք, 146 բնակավայր:







































