Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային նավատորմը բարեկամական այցով մեկնել է Բաքու:
Իրանցի պաշտոնատար անձանց խոսքերով՝ երկրի ռազմածովային նավատորմը տարածաշրջանում խաղում է յուրատեսակ խաղաղության ու բարեկամության դեսպանի դեր:
Այցը տեղի է ունենում Իրանի ոչ վաղ անցյալի այն հայտարարությունների ֆոնին, ըստ որոնց՝ նա ցանկություն է հայտնել ամրապնդել Մերձկասպյան երկրների միջև ծովային բարեկամական կապերը:









































