WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակագրության իններորդ մասը:
Առաջին մասը հրապարակվել է հոկտեմբերի 8-ին: Հոկտեմբերի սկզբին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Բեռլինում տեսակամուրջի ընթացքում խոստացել էր մինչև տարեվերջ «նշանակալի տվյալներ» հրապարակել երեք երկրների կառավարությունների և ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ:









































